Թուրքիան Սիրիայում շարունակելու է իր պայքարն ինչպես ջիհադիստների և ԻՊ-ի, այնպես էլ քրդական ուժերի՝ Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերի (YPG) դեմ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Էրդողանը նշել է, որ սիրիական Աֆրին ներխուժած թուրք զինծառայողները պատրաստ են շարունակել իրենց մարտական գործողությունները, քանի դեռ վերջին ահաբեկիչը չի ոչնչացվել:
Հիշեցնենք, որ թուրքական զորամիավորումները Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարին մասնակցել 2016 թվականի օգոստոսից մինչև 2017 թվականի մարտը: Իսկ արդեն այս տարվա սկզբին թուրքական բանակը ներխուժեց Աֆրին: