Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Վարչապետի լիազորությունները պետք է պակասեցվեն. ՀՅԴ-ական պատգամավոր

analitik.am

Արտահերթ ընտրությունները չեն կարող լինել ինքնանպատակ, մինչ այդ ընտրությունները պետք է կատարվեն մի քանի պահանջներ, որպեսզի այդ ընտրությունները լինեն բոլորի համար ընդունելի և արդյունքները կասկածի տակ չդրվեն: Այսօր՝ մայիսի 7-ին, խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ խոսելով սպասվելիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին:

ՀՅԴ-ական պատգամավորի խոսքերով, նախ պետք է փոխել ընտրական օրենսգիրքը, պետք է կիրառվեն սարքավորումներ, որոնք կբացառեն կրկնակի քվեարկություններն  ամբողջ ՀՀ-ում. «Առաջին քայլերից մեկը պետք է լինի նաև վարչապետի լիազորությունները պակասեցնելը: Պետք է նախարարություն դառնան Ոստիկանությունը, ԱԱԾ-ն: Այս խորհրդարանական համակարգից է բխում, որ խորհրդարանը վերահսկողություն ունենա այդ մարմինների վրա: Հարկ է նշել, որ Նիկոլ Փաշինյանն ու շարժման ղեկավարությունը հասկանում են, որ այս հարցերը պետք է լուծվեն»:

Նույն շարքից