Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

ՀՀԿ-ի մտահոգությունները պահպանվում են. Ինչու է Հանրապետականը որոշել աջակցել Նիկոլ Փաշինյանին

analitik.am

«Մենք արել ենք հայտարարություն և հավատարիմ ենք մեր հայտարարությանը»,-այսօր՝ մայիսի 7-ին, խորհրդարանում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով վարչապետի ընտրության մասին և հիշեցնելով, որ Հանրապետականը բավարար ձայներով կօժանդակի, որպեսզի վաղը ՀՀ-ն ունենա նոր վարչապետ, իսկ մնացած քննարկումները կծավալվեն հետո:

Բաղդասարյանի խոսքերով, այն մտահոգությունները, որոնք Հանրապետականը հայտնել է մայիսի 1-ին վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ, պահպանվում են. «Դա վերաբերում է մեր արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխությանը, մեր երկրի անվտանգությանը: Այս մտահոգությունները պահպանելով, բայց նաև տեսնելով, որ ակցիաների մասնակիցները և կազմակերպիչներն անդրդվելի են մնում, մենք գնացինք հայտարարություն տարածելու: Մեր միակ նպատակը մեր երկրի կայունությունն ու անվտանգությունը պահպանելն է, դրա համար, ունենալով նույն մտահոգությունները, քաղաքական որոշում ենք կայացրել չխոչընդոտել և ունենալ նոր վարչապետ: Փաշինյանը վստահ է, որ կարող է փարատել մեր մտահոգությունները»:

Նույն շարքից