Հայաստան Քաղաքական 

Դաշնակցությունն իրեն տեսնո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում

«Մենք ասել ենք, որ մեր արածի համար ակնկալիք չունենք կառավարության մաս կազմել, բայց նաև չենք ուզում, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը չհաջողի այն բոլոր խնդիրների լուծման հարցում, որոնք իր առջև դնելու է: Մենք մեր ողջ կարողություններով աջակցելու ենք»,-այսօր՝ մայիսի 7-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե տեսնում են արդյո՞ք դաշնակցականներն իրենց ապագա կառավարության կազմում:

Ռուստամյանի խոսքերով, Դաշնակցությունը պատրաստ է իր ներուժն օգտագործել, որպեսզի շարժման երկրորդ փուլը՝ արարման փուլը, չձախողվի. «Շատ կարևոր է ճիշտ կադրային քաղաքականություն վարել»:

 

Նույն շարքից