Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը՝ Խաչատուր Սուքիասյանի՝ փոխվարչապետ լինելու լուրերի մասին

analitik.am

Հայաստանի կառավարության կազմում օլիգարխներ չեն լինելու: Այսօր՝ մայիսի 7-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ տարբեր լրատվամիջոցներ գրում են, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ լինելու դեպքում, առաջին փոխվարչապետ է նշանակվելու գործարար Խաչատուր Սուքիասյանը:

Փաշինայնը նաև նշեց, որ Հայաստանում վենդետաներ չեն լինելու. «ՀՀ-ում քաղաքական և տնտեսական հետապնդումների էջը փակված է: Մենք խնդիր ունենք համերաշխության մթնոլորտ ստեղծելու: Որևէ հարցում վենդետա չի լինելու»:

Փաշինյանի խոսքերով, հանրությունն իր բոլոր հարցերի պատասխանը ստանալու է. «Այն նպատակները, որ դրված են՝ օրենքի իշխանություն, օրենքի առջև բոլորի հավասար լինելը, լուծվելու են, բայց ոչ մեկը մյուսի հաշվին: Մենաշնորհներ չեն լինելու, ներկրումն ազատ է լինելու, կառավարության նիստերը՝ բաց»:

Հարցին, թե Տարոն Մարգարյանի հրաժարականի հարց բարձրացվելո՞ւ է, Փաշինյանը չպատասխանեց՝ նշելով, թե տեղյակ չէ պրոցեսներին, ծանոթանալուց հետո կասի:

 

 

Նույն շարքից