Բարի օր Քաղաքականություն 

Հրապարակում կանգնածների մեծամասնությունը մեկ տարի առաջ եղել են 10 հազար դրամ կամ տվող կամ վերցնող. Կարեն Քոչարյան

analitik.am

«Բոլորս հասկանում ենք, որ Հանրապետության հրապարակում կանգնածների գոնե մեծամասնությունը ընդամենը մեկ տարի առաջ եղել են 10 հազար դրամ կամ տվող, կամ վերցնող»,-այսօր՝ մայիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ հավելելով, թե մեծ հարց է, եթե լինի ընտրություն, այդ նույն մարդիկ կվերցնե՞ն գումար, թե՝ ոչ:

Քոչարյանը համոզմունք հայտնեց, որ գոնե մի մասը հաստատ էլի կվերցնեն. «Նրանք այսօր գոռում են «Նիկոլ վարչապետ», «Մերժիր Սերժին», սակայն դա ընդամենը փոփոխություն է լեզվի վրա, իսկ գլխում փոփոխությունը դեռ տեղի չի ունեցել: Նույնը կարող ենք ասել նաև քաղաքական ուժերի մասին. Արդյո՞ք քաղաքական ուժերը հասկանալու են, որ Հայաստանին պետք են ոչ թե մարգինալ մարդ-կուսակցություններ, այլ գաղափարական, համակարգային կառույցներ»:

Քաղտեխնոլոգի խոսքերով, եթե Հայաստանում չգնանք քաղաքական դաշտն ինստիտուցիանալացնելու ճանապարհով, մի քանի տարի հետո ունենալու ենք նույնը, ինչն ունեցանք 90-ականների վերջին. «Պետք է հասկանալ, որ «Պարույր Հայրիկյանի սինդրոմից» պետք է դուրս գալ, պետք չէ անընդհատ ասել «ես, ես,ես»»:

 

 

Նույն շարքից