Մելիք Ադամյանում գտնվող ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկել է ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստը:
Ավելի վաղ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել էր, որ այսօր ՀՀԿ ԳՄ, հետո նաև խմբակցության նիստ է տեղի ունենալու:
Նիստերի ժամանակ որոշվելու են ՀՀԿ պատգամավորների քայլերը վարչապետի ընտրության ժամանակ: