Հասարակություն 

Սպասվում են տեղումներ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 7-ին` երեկոյան ժամերին, 8-ի գիշերն առանձին շրջաններում, 8-ի ցերեկը, 9-12-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 8-9-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևան քաղաքում`

Մայիսի 7-ին` երեկոյան ժամերին, և 8-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 8-ի ցերեկը, 9-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Երևան քաղաքի մայիսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան`           31.10C (1987 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան`               3.40C (2002 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան`          16.10C

 

Նույն շարքից