Հասարակություն 

Ռոման Բալայան

Ծնվել է 1941թ. ապրիլի 15-ին Լեռնային Ղարաբաղի Ներքին Հորաթաղ գյուղում: 1959-61թթ աշխատել է Ստեփանակերտի դրամատիկական թատրոնում` որպես դերասան: 1961-64թթ սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: 1969թ. ավարտել է Կիևի Ի.Կարպենկո-Կարիի անվան պետական թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը: Որպես ռեժիսոր իր դեբյուտը նշել է 1973թ. «Ռոմաշկինի էֆեկտ» ֆիլմով: Առավել հայտնի ֆիլմերն են «Թռիչքներ երազում և արթմնի» (1982թ.), «Համբույր» (1983թ.), «Պահպանիր ինձ իմ թալիսման» (1986թ.), «Առաջին սեր» (1995թ.), «Երկու լուսին, երեք արև» (1998թ.), «Դրախտային թռչուններ» (2008թ.) և այլն: 1987թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի, 1997թ.` Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչմանը, 2008թ.` Ուկրաինայի նախագահի «Սկյութական եղջերու» մրցանակի, 2011թ.` հայկական «Ոսկե Ծիրան» կինոմրցանակի: Բնակվում է Կիևում և Մոսկվայում:


Տեսանյութը՝ ShoghakatTV

Նույն շարքից