Գլխավոր Իրավական 

Անդրիաս Ղուկասյանն ազատ արձակվեց

analitik.am

Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը  Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների նստավայրում դատարանը փոխեց Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոցը՝ կալանքը փոխարինելով բնակության վայրից չբացակայելու պայմանով:

Ազատ արձակվելուց հետո Ղուկասյանը հայտարարեց, որ իր նկատմամբ խափանման միջոցը փոխվում է հանրության ճնշման շնորհիվ: Նա նաև նշեց, որ միանալու է Հայաստանում սկսված շարժմանը, շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր եղել են իր ընտանիքի և իր կողքին՝ նշելով նաև, որ պատրաստվում է այցելել կալանքի տակ գտնված ժամանակ կորցրած հոր գերեզմանին:

Ղուկասյանը մեղադրվում է Սասնա ծռերին օժանդակելու և  զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ:

Նույն շարքից