Բարի օր Հասարակություն 

Ամբողջ աշխարհում ռադիոն այսօր էլ շարունակում է մնալ միլիոնների նախընտրելի իրազեկման աղբյուր. Տարոն Մարգարյան

analitik.am

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Ռադիոյի օրվա առթիվ.

Ռադիոյի հարգելի աշխատակիցներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական ձեր տոնի՝ Ռադիոյի օրվա առթիվ:

Տասնամյակներ շարունակ ռադիոն եղել է հանրությանը լրատվություն տրամադրող ամենազանգվածային և մատչելի միջոցը: Հեռուստատեսության հետ մրցակցության և ինտերնետի սրընթաց զարգացման ու տարածման պայմաններում ռադիոն մինչ օրս պահպանել է իր կարևոր դերն ու նշանակությունը: Ամբողջ աշխարհում այն այսօր էլ շարունակում է մնալ միլիոնների նախընտրելի իրազեկման աղբյուր՝ իր սպառողներին մատուցելով օպերատիվ և օբյեկտիվ լրատվություն:

Հարգելի ռադիոլրագրողներ և ռադիոյի աշխատակիցներ,
վստահ եմ, որ այսուհետ ևս նույն նվիրումով ու եռանդով շարունակելու եք ձեր գործունեությունը՝ արդարացնելով ձեր հավատարիմ ունկնդիրների սպասելիքները: Մաղթում եմ անխափան եթեր, բազմահազար ռադիոլսողներ, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ՝ ձեր կարևոր ու պատասխանատու գործում:

Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետ

 

Նույն շարքից