Հասարակություն 

Պատրիկ Ֆիորի

Ծնվել է 1969թ. սեպտեմբերի 23-ին, Մարսելում: Հայրը` Ժակ Շուշանյանն է, մայրը` կորսիկուհի Մարիա-Անտուանետ Ֆիորին է: 12 տարեկան հասակում խաղացել է մյուզիքլում: 17 տարեկանում թողարկել է «Ստեֆանի» սինգլը: 1993թ. «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում ներկայացրել է Ֆրանսիան, ուր «Մամա Կորսիկա» երգով գրավել է 4-րդ տեղը: 1994թ. թողարկել է առաջին ալբոմը: 1997թ. երգել է «Փարիզի աստվածամոր տաճարը» մյուզիքլում, որը 1999թ. ընտրվել է որպես «Տարվա լավագույն մյուզիքլ», իսկ «Belle» երգը դարձել է «Տարվա երգ»: 1998թ. «Սոնի» ընկերության հետ կնքել է պայմանագիր և թողարկել երրորդ «Վերցրու ինձ» ալբոմը: 2000թ. թողել է «Փարիզի աստվածամոր տաճարը» խումբը: Համագործակցել է շատ նշանավոր երաժիշտների հետ` Գառու, Լարա Ֆաբիան, Պատրիսիա Կասս, Թինա Արենա, Միմի Մաթի և այլն: Հյուրախաղերով մի քանի անգամ եղել է Երևանում: Թողարկել է 10 ձայնասկավառակ:

Նույն շարքից