Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Հանրապետականում որոշել են, թե ով է կողմ քվեարկելու Նիկոլ Փաշինյանին

analitik.am

«Ինչպես հայտարարել ենք խմբակցության նիստից հետո, մենք՝ որպես կուսակցություն, մնում ենք մեր սկզբունքային կարծիքին, միևնույն ժամանակ օժանդակելու ենք պատգամավորների 1/3-ի ստորագրությունն ունեցող վարչապետի թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին»,-այսօր ՀՀԿ ԳՄ և ՀՀԿ խմբակցության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ն համապատասխան քանակությամբ ձայներով կապահովի, որպեսզի Հայաստանի Հանրապետությունն ունենա նոր վարչապետ. «Այդ ամենը լինելու է կուսակցության և խմբակցության որոշմամբ: Մենք ենք հորդորել այդ պատգամավորներին կողմ քվեարկել: Այստեղ որևէ բաժանում չկա, սա մեր միասնական որոշումն է: Մնացածի մասին կիմանաք վաղը` Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունից»:

 

Նույն շարքից