ՀՀԿ ԳՄ և ՀՀԿ խմբակցության նիստերից հետո Հանրապետական պատգամավոր Գևորգ Կոստանյանը, լրագրողների հարցերին պատասխանելիս, հերքել է այն տեղեկությունները, թե նիստի ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել իր և Գագիկ Բեգլարյանի միջև:
Կոստանյանը միայն նշել է, որ իր հետ բարդ է խնդիր ունենալ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն ինչ-որ բան չեն կիսել իրար հետ, ինչի արդյունքում քաշքշոց է տեղի ունեցել և հնչել են հայհոյանքներ: