Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Հայաստանին պետք է ռուսական ռազմական բազան. Արմեն Սարգսյան

analitik.am

Հայաստանը հետաքրքրված է երկրի տարածքում ռուսական ռազմական բազայի պահպանմամբ:  Այս մասին «Эхо Москвы» -ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Ես կարող եմ շատ պարզ ասել՝ Հայաստանի տարածքում գտնվող ռուսական բազան պետք է մեզ: Վստահ չեմ՝ այն պե՞տք է Ռուսաստանին, թե՝ ոչ: Դա պետք է որոշեն Ռուսաստանի նախագահը, կառավարությունը, սակայն Հայատանին այն պետք է: Ինձ թվում է, որ այն պետք է հայ-ռուսական հարաբերություններին»,-ասել է նախագահը:

Արմեն Սարգսյանը նշել է, որ ռուսական բազան անհրաժեշտ է հայ-թուրքական սահմանը պահպանելու համար. «Գիտեմ, թե որտեղ է գտնվում այդ բազան, թե որքան մոտ է հայ-թուրքական սահմանին: Ես միշտ աջակցելու եմ այդ բազային և պայքարելու եմ, որ հայ-ռուսական եղբայրական, բարեկամական, ռազմաքաղաքական հարաբերությունները մնան ուժի մեջ»:

ՀՀ նախագահը հավելել է, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական և ռազմաքաղաքական գործընկերն է. «Հայստանի բանակը շատ մոտ է Ռուսաստանի բանակի հետ: Մեր բանակը տեխնիկապես զինվում է Ռուսաստանից, ոչ թե ՆԱՏՕ-ից կամ Չինաստանից: Բացի դրանից, Հայաստանն ու Ռուսաստանը նույն անվտանգության կազմակերպության անդամ են»:

 

Նույն շարքից