Բարի օր Քաղաքականություն 

Խորհրդարանը սկսում է քննարկել վարչապետի ընտրության հարցը

analitik.am

Այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 12:00-ին, Ազգային ժողովը հատուկ նիստում սկսում է քննարկել Հայաստանի վարչապետի ընտրության հարցը։

Ավելի վաղ արդեն հայտնել էինք, որ միակ թեկնածուն ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է:
Փաշինյանին իրենց աջակցությունն են հայտնել ԱԺ Ծառուկյան և ՀՅԴ խմբակցությունները: ՀՀԿ-ն իր հերթին հայտարարել է, որ անհրաժեշտ քանակությամբ ձայներ է ապահովելու, որպեսզի խորհրդարանի 1/3-ի աջակցությունն ունեցող թեկնածուն ընտրվի վարչապետ:
Մայիսի 1-ին ՀՀԿ-ն դեմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանին՝ թույլ չտալով վերջինիս դառնալ վարչապետ:

Նույն շարքից