Քաղաքական Միջազգային 

Նյու Յորքի գլխավոր դատախազին մեղադրում են 4 կնոջ ծեծելու մեջ. Նա հրաժարական է ներկայացրել

Նյու Յորքի գլխավոր դատախազ Էրիկ Շնայդերմանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում է Լենտան: Նշենք, որ դատախազին մեղադրում են 4 կնոջ ծեծի ենթարկելու մեջ:

Շնայդերմանը հերքում է բոլոր մեղադրանքները, սակայն չի ցանկանում շարունակել պաշտոնավարել, քանի որ այդ մեղադրանքները խանգարելու են պարտականությունները կատարելուն:

Հարկ է նշել, որ Գլխավոր դատախազն այդ քայլին գնացել է  The New Yorker թերթում համապատասխան հոդվածի լույս տեսնելուց 3 ժամ անց:

Դատախազին հանցագործությաան մեջ մեղադրում են վերջինիս նախկին ընկերուհիները:

Նույն շարքից