Վաշինգտոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հիշեցրել է, որ քաղաքացիները խաղաղ ցույցեր կազմակերպելու իրավունք ունեն: Այս մասին մայիսի 7-ին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը, ով նշել է, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի անելու այնպես, որ իրեն լսեն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 5-ին Ռուսաստանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել: Ակցիաների կազմակերպիչը եղել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, մասնակիցներն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Վլադիմիր Պուտինի դեմ:
Բողոքի ակցիաների ընթացքում բերման էր ենթարկվել ավելի քան 1600 մարդ, այդ թվում նաև հենց Նավալնին: