Հայաստան Քաղաքական 

Գագիկ Ծառուկյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու մասին

Փաշինյանն այն մարդն է, ում հետ չես կարող նախապայմաններով խոսել: Այսօր՝ մայիսի 8-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ Ծառուկյան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Հարցին, թե դաշինքը կոալիցիա կազմելու է արդյո՞ք Փաշինյանի հետ, Ծառուկյանն ասաց, որ անկախ ամեն ինչից իրենք Փաշինյանի կողքին են լինելու, աջակցելու են և չեն խանգարելու:

Ինչ վերաբերում է նրան, թե Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք պատրաստվում է արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը անցած տարի խոստացած 15 միլիարդ դոլարի ներդրումը բերել Հայաստան, ԲՀԿ առաջնորդն ասաց, որ ներդրումներ բերելու է, բայց ոչ այդ չափով, քանի որ իրենք չեն ունենալու 51 տոկոս: Իսկ թե ինչ քանակությամբ ներդրում կբերվի, կախված է նրանից, թե ինչ ծրագիր կներկայացնի Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

Նույն շարքից