Հասարակություն 

Եսսաի

Ծնվել է 1978թ. նոյեմբերի 5-ին, Փարիզում: Երեք տարեկան հասակից հետաքրքրվել է երաժշտությամբ: Հետագայում, նույնիսկ թողել է համալսարանական կրթությունը և իրեն ամբողջությամբ նվիրել երաժշտությանը: Գործիքավորել է Միշել Լեգրանի «Les Demoiselles de Rochefort» ստեղծագործության նոր, ժամանակակից տարբերակը: 1999թ. սկսել է երգչի գործունեությունը` հիմնելով իր առաջին խումբը` «Փերֆեկտ 3», որից հետո միացել է «Roméo et Juliette» մյուզիքլին, որն էլ մեծ հաջողություն է բերել երգչին: Նրա առաջին «First» ալբոմում մեկտեղվել է ժամանակակից համաշխարհային երաժշտության ուրբանիստական ուղղութան լարային, փողային և հարմոնիկ ելևէջները, որտեղ ներարված են նաև բալլադներ: Միշել Լեգրանը նրան անվանել է «Նոր աշխարհի պրոդյուսեր», քանզի նա ձայնագրում, ստեղծագործում և պրոդյուսերական աշխատանքներ է կատարում բազմաթիվ երգիչ-երաժիշտների հետ` Ջենիֆեր, Սեսիլիա Կառա, Ամել Բենթ և այլք: Նրա առաջին «Sweet family» տեսահոլովակը նկարահանվել է Փարիզում և Նյու Յորքում, մեծ ուշադրության արժանացել և ցուցադրվել ամենահայտնի երաժշտական հեռուստաալիքներով` «MTV», «MCM», «M6» «Black», «M6 Hit», ու գլխավորել բազմաթիվ թոփ չարթեր: 2012թ. երգչուհի Էմմիի հետ ներկայացել է «Էրեբունի-Երևան» երգի նոր մշակմամբ և տեսահոլովակով, որից հետո` մեկ այլ «Գալու եմ» ստեղծագործությամբ:

Նույն շարքից