Հայաստան Քաղաքական 

Գագիկ Ծառուկյանն իրեն համեմատեց Դոնալդ Թրամփի հետ

Այսօր՝ մայիսի 8-ին,  ԱԺ հատուկ նիստից առաջ Ծառուկյան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ ինչպես մայիսի 1-ին, այսօր ևս քվեարկելու են ամբողջ կազմով և միաձայն ընտրելու են Նիկոլ Փաշինյանին:
Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատվեն և հարցին, արդյո՞ք արտահերթ ընտրությունների դեպքում ևս հենց ինքն է գլխավորելու Ծառուկյան դաշինքի ցուցակը, Գագիկ Ծառուկյանը նախ ասաց, որ հարցը տեղին չէ, ապա նշեց, որ Ծառուկյանը քաղաքականությունը չի ծառայեցրել իր շահերին, այն չի համարել բիզնես և քաղաքականությունով չի զբազվում իր բիզնեսն ավելի զարգացնելու համար. «Նիկոլ Փաշինյանի ասածը տեղին է: Այն քաղաքական գործիչները, ովքեր քաղաքականությունը համարում են բիզնես և ծառայացնում են իրենց բիզնեսի զարգացմանը, պետք է չլինեն քաղաքականության մեջ»:

Ծառուկյանն իրեն համեմատեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ նշելով, որ  վերջինս եղել է շինարար, միլիարդատեր, իսկ այսօր  երկրի նախագահն է և ավելի արդյունավետ է, քան՝  Օբաման:

 

Նույն շարքից