Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Ես պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի ղեկավարության հետ. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Ղարաբաղյան խնդրի խաղաղ, միջազգային իրավունքի հիման վրա կարգավորման գործընթացում կարծրատիպերը մեզ համար պարտադիր չեն, կենսական է Արցախի ժողովրդի՝ իր ճակատագիրն ինքնուրույն որոշելու անքակտելի իրավունքի և դրա իրացման միջազգային ճանաչումը: Այսօր՝ մայիսի 8-ին, խորհրդարանում վարչապետի ընտրության  հարցի քննարկման  ժամանակ հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ ԼՂ խնդրի կարգավորման առումով հանձնառու են բացառապես խաղաղ կարգավորմանը, որի հիմքում պետք է ընկած լինի ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը. «Նոր լիցք պետք է հաղորդել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին, որն աշխարհասփյուռ հայության գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը պետք է դառնա: ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում ես պատրաստ եմ բանակցելու Ադրբեջանի ղեկավարության հետ՝ որպես հիմք ունենալով վերոնշյալ սկզբունքային դիրքորոշումը: Հարկ եմ համարում ընդգծել, որ բանակցությունները չեն կարող լիարժեք և արդյունավետ համարվել, քանի դեռ դրանց չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի Հանրապետությունը, ինչը նախատեսված է ԵԱՀԿ ՄԽ 1992 թվականի մանդատով»:

 

Նույն շարքից