Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Այս տոնը կարող է լինել նաև ձերը. Արամ Սարգսյանը դիմեց Հանրապետականներին

analitik.am

Այսօր մենք կատարում ենք ՀՀ Սահմանանադրության պահանջը՝ ժողովրդի կամքն օրենք է: Այսօր՝ մայիսի 8-ին, խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

Սարգսյանի խոսքերով, արդեն պարզ է, որ ժողովուրդը, ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս, ցանկանում է վաչապետ տեսնել Նիկոլ Փաշինյանին, ինչին այսօր ԱԺ-ն դրական պատասխան կտա:
Սարգսյանն ապա դիմեց Հանրապետական կուսակցությանը, նշելով, թե լավ է հասկանում վերջիններիս և ցանկանում է ասել, որ սիրո ու հանդուրժողականության հեղափոխությունը կարող է լինել նաև նրանցը. «Դրա համար պետք է պատասխանել մի քանի հարցի, որ ժողովուրդն է տալիս: Հավատացեք, անսխալական մարդիկ չկան, անսխալական քաղաքական ուժ գոյություն չունի»:

Սարգսյանը նաև բոլորին շնորհավորեց Շուշիի ազատագրման և Երկրապահի օրվա կապակցությամբ:

Նույն շարքից