Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Քաղբանտարկյալները պետք է շատ շուտ ազատ արձակվեն. Զուրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանին

analitik.am

Այսօր՝ մայիսի 8-ին, խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը վստահություն հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը կկարողանան զբաղվել այն հարցերի լուծմամբ, որոնք Փաշինյանն այսօր մատնանշեց իր ելույթում:
Զուրաբյանի խոսքերով, Նիկոլ Փաշինյանը և իշխանության եկող քաղաքական թիմն առաջին հերթին պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Հայաստանում բաց խոսքը կյանքի իրավունք ստանա. «Խոսվեց քաղբանտարկյալների մասին, նրանց պետք է շատ շուտ ազատ արձակել: Ունենք նաև մեկ քաղաքական վտարանդի, ում պետք է շուտ վերադարձնել Հայաստան»:

 

Նույն շարքից