Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Մենք կանգնած ենք հեղափոխության և Նիկոլ Փաշինյանի թիկունքում. Էդմոն Մարուքյան

analitik.am

«Այսօր հիրավի պատմական օր է, ՀՀ-ում սկսվել են անշրջելի փոփոխություններ, որոնք անդառնալիորեն գալիս են Հայաստանի Հանրապետություն»,-այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանի խոսքերով, անկախ քաղաքական հայացքներից, կուսակցական պատկանելությունից, բոլորը պետք է ուրախանան, քանի որ գալիս է փոփոխությունների ժամանակ և հնարավորոթյուն կա ՀՀ քաղաքացիների կյանքն ավելի երջանիկ դարձնելու համար:

«Քաղաքականությունը մարդկանց կյանքը երջանիկ դարձնելու միջոց է: Մենք քաղաքականության մեջ ենք մարդկանց կյանքն ավելի երջանիկ դարձնելու համար: Հասել ենք մի հանգրվանի, որ բոլորս իրավունք ունենք այդ գործին լծվելու: Ակնհայտ է, որ տասնամյակների ընթացքում ձևավորված համակարգը փտել էր, դրանով հնարավոր չէր ինչ-որ բան անել: Այն քանդվել է, մենք ունենք հնարավրություն կառուցելու նորը: Կոչ եմ անում իմ գործընկերներին աջակցել նորը կառուցելուն: ԵԼՔ-ի անունից ուզում եմ ասել, որ մենք կանգնած ենք հեղափոխության, Նիկոլ Փաշինյանի թիկունքում: Արդյունավետ աշխատանք եմ մաղթում մեզ: Թող Աստված պահպանի Հայաստանի Հանրապետությանը»:,-ասաց Մարուքյանը:

 

Նույն շարքից