Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Հանրապետականից 10+1 պատգամավոր կընտրի Նիկոլ Փաշինյանին. Վահրամ Բաղդասարյան

analitik.am

«Մեր դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չի եղել»,-այսօր վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Բաղդասարյանն ասաց, որ իրենց մտահոգություններն ուժի մեջ են մնում՝ հույս հայտնելով, որ դրանք իրականություն չեն դառնա:

ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ մտահոգություններ ունենալով հանդերձ՝ իրենք պատրաստվում են ոչ միայն չխանգարել Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը, այլ նաև աջակցել դրան:

Բաղդասարյանը նաև քննադատեց ոմանց հեղափոխության ժամանակ անձնական վիրավորանքների անցնելու, ատելություն տարածելու, սևի ու սպիտակի բաժանելու համար՝ կոչ անելով գործընթացում չխառնել երեխաներին, քաղաքականությունը չտանել դպրոց:

Վերջում ՀՀԿ-ական պատգամավորը վստահություն հայտնեց, որ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը կհասկանա իր կողմից հնչեցրած երբեմն վիրավորական քննադատությունների անարդարացի լինելը և համարձակություն կունենա ներողություն խնդրել:

Բաղդասարյանն ասաց, որ ՀՀԿ-ն օժանդակելու է Նիկոլ Փաշինյանին դառնալ վարչապետ: ՀՀԿ-ից 10+1 անձ կողմ կքվեարկի Նիկոլ Փաշինյանին: Այդ անձինք կիսում են ՀՀԿ-ի դիրքորոշումը, սակայն կուսակցությունը խնդրել է կողմ քվեարկել Փաշինյանին, որպեսզի վերջինս ընտրվի վարչապետ: Բաղդասարյանը նշեց, որ այդ պատգամավորները կարող էին լինել այլոք:

 

Նույն շարքից