Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ փոխելու է Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարներին

analitik.am

Կառավարության կազմում էական փոփոխություններ են լինելու: Այսօր՝ մայիսի 8-ին, վարչապետ ընտրվելուց հետո հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հրաժարվեց անուններ տալ՝ նշելով, որ վարչապետը համապտասխան նշանակումներ է անելու:

Հարցին, թե կոնկրետ Արտաքին գործերի նախարարի և Պաշտպանության նախարարի մասով փոփոխություններ լինելու են, թե՝ չէ, Փաշինյանն ասաց՝ այո:

Ավելի վաղ ակտիվ խոսակցություններ էին տարածվել, որ ՀՀ Պաշտպանության նախարար է նշանակվելու ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանը

 

Նույն շարքից