Հայաստան Քաղաքական 

Հայտնի են Հանրապետականների անունները, ովքեր կողմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանին /անուններ/

Այսօր՝ մայիսի 8-ին, խորհրդարանում վարչապետի ընտրության ժամանակ Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեցին նաև  հանրապետական պատգամավորներ: Մինչ այդ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ իրենք 10+1 ձայնով աջակցելու են Փաշինյանին:

Փաշինյանին կողմ քվեարկած պատգամավորներն են Մանվել Գրիգորյանը,  Սեդրակ Սարոյանը, Կնյազ Հասանովը, Արսեն Միխայելովը, Միհրան Պողոսյանը, Արտակ Սարգսյանը, Աշոտ Արսենյանը, Սամվել Ալեքսանյանը, Արայիկ Գրիգորյանը, Արման Սահակյան, Մուրադ Մուրադյանը,  Շիրակ Թորոսյանը, Ֆելիքս Ցոլակյանը:

Նույն շարքից