ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հրամանագրեր է ստորագրել մի շարք պաշտոնյաների պաշտոնանկության մասին: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքէջից.
Զոյա Բարսեղյանին 2018 թվականի մայիսի 10-ից ազատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնից։
Զոյա Բարսեղյանին 2018 թվականի մայիսի 10-ից ազատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնից։
Վլադիմիր Հակոբյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Արտակ Դավթյանին ազատել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Արտակ Զաքարյանին ազատել պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Վահե Ստեփանյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
Միքայել Հարությունյանին ազատել գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։