Այսօր՝ մայիսի 8-ին, վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց, որ պատրաստվում է վաղը մեկնել Արցախ:
Կառավարության կազմում փոփոխությունների մասով Փաշինյանն անուններ չտվեց, սակայն նշեց, որ էական փոփոխություններ են սպասվում:
Իսկ արդեն Հանրապետության հրապարակում ՀՀ նորընտիր վարչապետն ասաց, որ ինքը պատրաստվում է ստանձնել իր պարտականությունները, իսկ քաղաքացիները կարող են շարունակել տոնել հաղթանակը՝ կոչ անելով չխախտել կարգուկանոնը: