ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շոնրհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ երկու երկրների համագործակցությունը բխում է երկրների շահերից: Այս մասին հայտնում են ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից:
«Վստահ եմ, որ առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային-հումանիտար ոլորտներում համագործակցությունը, համատեղ խոշոր նախագծերի իրականացումը, ԵԱՏՄ-ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների ամրապնդումը բխում է Ռուսաստանի և Հայաստանի շահերից»,-նշել է Մեդվեդևը:
Ավելի վաղ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորել էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: