ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մուտք գործեց Բաղրամյան 26 հասցեում գտնվող վարչապետի նստավայր:
Հիշեցնենք, որ մինչև վերջին փոփոխությունները, այստեղ գտնվում էր նախագահի նստավայրը:
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստվում է առաջիկա կես ժամվա ընթացքում պաշտոնապես ստանձնել վարչապետի պարտականությունները, որից հետո լսելու է զեկույց ԶՈւ և ԱԱԾ մարմիններից Հայաստանի անվտանգային միջավայրի մասին և մի քանի զեկույցներ ու կանցնի իր պարտականությունների կատարմանը: