Քաղաքական Միջազգային 

Կրեմլը մեկնաբանել է Լեոնտեևի կողմից Հայաստանի մասին արված ցինիկ հայտարարությունները

Կրեմլը չի ցանկանում անդրադառնալ Հայաստանի վերաբերյալ Միխայել Լեոնտևի ոչ բարեկամական հայտարարություններին, իսկ վերջինիս դիրքորոշումը  որևէ ընդհանուր բան չունի պաշտոնական Մոսկվայի դիրքորոշման հետ: Այս մասին  հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ վերոնշյալ անձը ամենացինիկ արտահայտություններով հայտարարել էր, որ հայերն ու Հայաստանն առանց Ռուսաստանի հիմա վաղուց ոչնչացված կլինեին:

«Նախ պետք է ասել, որ այդ հայտարարությունները որևէ կապ չունեն Հայաստանի մասով Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշման հետ: Դրանք նաև որևէ կապ չունեն մեր երկրների միջև գոյություն ունեցող ջերմ, բարեկամական, եղբայրական, պատմական հարաբերությունների հետ: Դրա համար այս դեպքում, հավանաբար, դրանք եղել են անհաջող արտահայտություններ, որոնց պետք չէ ուշադրություն դարձնել»,-ասել է Պեսկովը:

 

Նույն շարքից