Ամերիկահայ երաժիշտ, «System of a down» ռոք խմբի անդամ (հարվածային գործիքներ) Ջոն Դոլմայանը ծնվել է Լիբանանում, հայի ընտանիքում, 1973թ հուլիսի 15-ին:
Տղան 5 տարեկան է եղել, երբ Լիբանանում քաղաքացիական պատերազմ է սկիզբ առել եւ հայրը ստիպված ընտանիքով հեռացել է երկրից: Սկզբում բնակություն են հաստատել Կանադայում, ապա տեղափոխվել են Լոս-Անջելես:
Երաժշտական նախասիրության ձեւավորման, ինչպես նաեւ դաստյարակման գործում մեծ է եղել երաժիշտ հոր դերը, ով նվագում էր հայկական եւ ջազ երաժշտություն, ինչպես նաեւ սաքսոֆոնահար էր:
Մինչեւ «System of a down»-ի տղաներ հետ ծանոթալն ու խմբի անդամ դառնալը, Ջոնը հարվածային գործիքներ է նվագել տարբեր խմբերում:
Հարվածային գործիքներ նվագելու նրա ոճը շատ ինքնատիպ էր եւ մեծ ազդեցություն է թողել թմբկահարների մեծացող սերնդի վրա:
Շատ երաժշտագետների կարծիքով հիմնականում Դոլմայանի տաղանդի եւ ոճի արդյունքում է «System of a down» երկրպագուների հսծ բանակ հավաքել:
Խմբի կազմում Դոլմայանը թողարկել է 5 ալբոմ, ինչպես նաեւ լավագույն կատարման համար արժանացել է Gremmy մրցանակի, 2006թ «Question» երգի համար հաղթել են «MTV good woodie aword» մրցույթում, նույն թվին ճանաչվել է տարվա լավագույն թմբուկահար:
Հիմա նա ապրում է Լաս-Վեգասի իր նոր բնակարանում եւ երաժշտական գործունեությունից բացի վարում է "Hey that's amore" անունը կրող սուրճի խանութի գործերը: