Հայաստան Քաղաքական 

Սա սովորական ընտրություն չէր. Գարո Արմենը՝ հայաստանյան զարգացումների մասին

Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Սա սովորական ընտրություն չէր: Սա ժողովրդական և ազգային հաղթանակի արդյունք էր: Առաջին անգամ իր պատմության մեջ ՀայաստանիԵրրորդ Հանրապետությունն ունեցավ իրապես ժողովրդական առաջնորդ, և առաջին անգամ ստեղծվեց հնարավորություն՝ կերտելու իրապեսժողովրդավարական երկիր:

Իր նախընտրական խոսքում Փաշինյանը խոսեց սփյուռքի և ներդրումների մասին: Նրա ծրագրային այդ դրույթն անհրաժեշտ է կյանքի կոչել: Անցյալ տարիների ընթացքում ես տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրումներ եմ բերել Հայաստան: Իրականացրել ենք ծավալուն ծրագրեր՝նպաստել ենք երկրի ինֆրակառույցների նորոգմանը: Եվ այդ ամենն անելիս՝ ես երբևէ չեմ հետապնդել որևէ տնտեսական շահ, չեմ ներգրավվելորևէ գործարքում: Եղել են պահեր, երբ դժվարություն եմ ունեցել համոզելու պոտենցյալ նվիրատուներին՝ մեր ծրագրին մասնակցելու, որովհետևչի եղել վստահություն, չի եղել արդարություն Հայաստանում: Հիմա այդ արգելքն այլևս վերացած է: Որպես գործարար և որպես բարերար՝վստահ եմ, որ մեր աշխատանքն այժմ առավել արդյունավետ և առավել լայնամասշտաբ է լինելու:

Ես հավատում եմ Նիկոլ Փաշինյանին և որպես սփյուռքի ներկայացուցիչ՝ կոչ անում իմ գործընկերներին՝ խոշոր գործարարներին, գալուՀայաստան և շենացնելու մեր բոլորի հայրենիքը: Իմ մասնակցությունն այդ գործին այսուհետ առավել ընդգրկուն և առավել խորքային է լինելու:

Կրկին շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և, իհարկե, նախևառաջ մեր ողջ ժողովրդին ու նրա աննման երիտասարդությանը՝ պատմականհաղթանակի կապակցությամբ, հայտնում անվերապահ աջակցություն և մաղթում նոր Հայաստանի կառուցման գործում լիակատար և փայլուննվաճումներ:

 

Գարո Արմեն

Նյու Յորք

 

Նույն շարքից