Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիները շարունակում են տոնել Նիկոլ Փաշինյանի վարչապետությունը:
Չնայած եղանակային ոչ լավ պայմաններին, Հանրապետության հրապարակում համերգը շարունակվում է: Հնչում են երգեր, ինչպես նաև սիրո խոստովանություններ:
Քիչ առաջ մի երիտասարդ խնդրեց հնարավորություն տալ իրեն հենց բեմից սիրո խոստովանություն անել իր սիրելի աղջկան: Սիրո խոստովանությունից հետո երիտասարդը խնդրեց աղջկան նշանվել իր հետ: Առաջարկն ընդունվեց: