Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Յուրի Խաչատուրովը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

analitik.am

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ.

Հարգելի՛ Նիկոլ Փաշինյան, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր քաղաքական փորձը եւ համաժողովրդական աջակցությունը թույլ կտա ձեր կողմից գլխավորվող կառավարությանը կարճ ժամանակում իրականացնել հայտարարված բարեփոխումները, որի արդյունքը կդառնա Հայաստանի համակողմանի զարգացման հզոր թռիչքը, միջազգային հարթակում նրա դիրքերի հետագա ամրապնդումը։ Այսպիսի ստեղծագործ գործունեության հաջողության երաշխիքը հայ ժողովրդի միասնությունն ու բարձր համախմբվածությունն է, նրա պատրաստակամությունը ակտիվորեն ներգրավվել մեր երկրի արդիականացման աշխատանքին։

Հայաստանի Հանրապետությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առավել ակտիվ անդամներից է, մշտապես համակ ուշադրություն է դարձրել նրա գործունեության կատարելագորման անհրաժեշտությանը՝ միաժամանակ առաջ քաշելով կարեւոր նախաձեռնություններ՝ ուղղված անվտանգության ապահովմանը, այդ թվում՝ Կովկասյան տարածաշրջանի հավաքական անվտանգության առումով։ Ակնկալում եմ ՀԱՊԿ ամրապնդման գործում ինտենսիվ համագործակցության շարունակում, նրա առջեւ կանգնած խնդիրների լուծում՝ կազմակերպության բոլոր անդամ պետությունների շահերը հաշվի առնլով։

Այս հիշարժան օրվա առթիվ, հարգելի Նիկոլ Փաշինյան, ընդունեք իմ լավագույն բարեմաղթանքները, քաջ առողջություն, բարեկեցություն եւ մեծ հաջողություններ Ձեզ այս պատասխանատու պաշտոնում:

 

Նույն շարքից