Հասարակություն 

Ֆեյրուզ

Ֆեյրուզ, իսկական անունը՝ Փիրուզ Արթին Կալֆայան  եգիպտահայ երգչուհի, դերասանուհի և ելույթավար: Դեռ վաղ մանուկ հասակում ստանձնել է եգիպտական կինեմատոգրաֆի «ոսկե դարի» աստղի փառք։ Ֆեյրուզը հայտնի դերասանուհի և երգչուհի Նելլի Արթին Կալաֆյանի  ավագ քույրն է։

 

Վերցնելով Ֆեյրուզ անունը (Փիրուզ անունի արաբական ձևը) նա սկսում է գլխավոր դերեր խաղալ կինոյում արդեն 7 տարեկանից, առաջին անգամ ելույթ ունենալով Yasmine (1950) ֆիլմում: Նա մասնակցել է ավելի քան 10 ֆիլմերում որպես դերասանուհի, երգչուքի, պարուհի: Ֆեյրուզը իր ամենախոշոր դերը կատարել է Dahab (1953) ֆիլմում: Նրան հովանավորում էր եգիպտացի պրոդյուսեր Անվար Վագդին:


1959 թվականին Ֆեյրուզը ավարտում է իր կարիերան 15 տարեկան հասակում, ամուսնանալով եգիպտացի կինոկատակերգությունների դերասան Բադրեդին Գամգումին: Նրանք ունենում են երկու զավակ՝ Այման և Իման:

 

Նույն շարքից