Հայաստան Քաղաքական 

Հանդիսավոր երեկո Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում

Մայիսի 8-ին Նախագահ Բակո Սահակյանը մայրաքաղաք Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ներկա է գտնվել Հաղթանակի տոնի, պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր երեկոյին: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի պաշտոնական կայքէջից:
Միջոցառման սկզբում զեկույցով հանդես է եկել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը: Այնուհետև տեղի է ունեցել Եռատոնին նվիրված համերգ:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից և սփյուռքից:

Նույն շարքից