Քաղաքական Միջազգային 

Ռուսաստանը նոր վարչապետ ունի

Ռուսաստանի պետդուման երկրի վարչապետի պաշտոնում հաստատել է նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից առաջադրված Դմիտրի Մեդվեդևի թեկնածությունը: Այս մասին հայտնում է Լենտան:

Մեդվեդևը վարչապետ է ընտրվել 374 ձայնով, այն դեպքում, երբ բավարար էր նույնիսկ 226 ձայնը: ՌԴ նորընտիր վարչապետի վարչապետությանը դեմ է արտահայտվել ընդամենը 56 պատգամավոր:

Ավելի ուշ Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ Մեդվեդևին վերանշանակելով վարչապետի պաշտոնում:

Հիշեցնենք, որ Դմիտրի Մեդվեդևի կառավարությունը հրաժարական էր տվել մայիսի 7-ին Վլադիմիր Պուտինի ինաուգուրացիայից հետո:

 

Նույն շարքից