Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Եվրոպայի խորհուրդը պատրաստ է հետագայում ցանկացած աջակցություն ցուցաբերել ՀՀ իշխանություններին. Թորբյորն Յագլանդը շնորհավորել է Ն. Փաշինյանին

analitik.am

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

«Եվրոպայի խորհրդի անունից շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ:

ՀՀ խորհրդարանի՝ այսօր կայացրած որոշումը ցույց է տալիս, որ սահմանադրական բարեփոխումը, որն իրականացվում է մեր կազմակերպության օգնությամբ, սկսել է իրականություն դառնալ: Այս գործընթացը պետք է շարունակվի հայ ժողովրդի ցանկությամբ:

Եվրոպայի խորհուրդը պատրաստ է հետագայում ևս ապահովել ցանկացած աջակցություն Հայաստանի իշխանություններին այդ շատ կարևոր գործընթացում, որի հիմքում ընկած են մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին և Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ նշելով, որ ԵՄ-ը համագործակցություն է ակնկալում ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ՀՀ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրականացման շրջանակում:

Նույն շարքից