Քաղաքական Միջազգային գլխավոր 

Նազարբաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից:

Ուղերձում Նազարբաևը վստահություն է հայտնել, որ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանը կշարունակի բնակչության զարգացման և սոցիալական բարեկեցության բարելավման քաղաքականությունը:

«Վստահ եմ, որ մեր երկրների միջև հաստատված բարեկամական և փոխըմբռնման հարաբերությունները հետագայում ևս հանդիսանալու են հուսալի հիմք Հայաստանի և Ղազախստանի միջև փոխգործակցության ընդլայնման համար՝ ավանդական գործընկերության ոգով և ի շահ մեր ժողովուրդների»,-նշվում է շնորհավորական ուղերձում:

 

Նույն շարքից