Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Հյուսիսային Կորեա

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այցով ժամանել է Հյուսիսային Կորեա, որտեղ հանդիպումներ է ունենալու՝ նախապատրաստելով ամերիկա-կորեական գագաթաժողովը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Պոմպեոն մեկնում է Հյուսիսային Կորեա իր և Կիմ Չեն Ընի հանդիպումը կազմակերպելու համար: Թրամփը նաև հույս էր հայտնել, որ Հարավային Կորեայի, Չինաստանի և Ճապոնիայի օգնությամբ հնարավոր կլինի հասնել թափանցիկ և անվտանգ ապագայի:

 

Նույն շարքից