«Քարնեգի» հիմնադրամի կայքում զետեղված «Հայկական հեղափոխությունն ու 88-ի ժառանգությունը» վերտառությամբ հոդվածում բրիտանացի վերլուծաբան Թոմաս դը Վաալը գրում է․ - «30 տարի առաջ Հայաստանում ոչ պակաս դրամատիկ իրադարձություններ էին ծավալվում: 1988-ի փետրվարին լայն հանրությանը անհայտ քաղաքական գործիչները համարձակվեցին մարտահրավեր նետել տեղի կոմունիստական ղեկավարությանը՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը համարվում էր Խորհրդային Միության ամենահանգիստ և հավատարիմ հանրապետություններից մեկը»:
«Առաջ անցնելով Վրաստանից և բալթյան հանրապետություններից, «Ղարաբաղ» կոմիտեն ներկայացնող նորաթուխ քաղաքական գործիչները կարողացան զանգվածային հասարակական շարժում ստեղծել», - արձանագրում է դը Վաալը` փորձելով նաև հասկանալ այժմյան իրադարձությունների և 88-ի շարժման հիմնական տարբերությունները․ - «Գլխավոր տարբերությունը հետևյալն է` այսօր ընթացող բողոքի գործողություններին մասնակից երիտասադները, ի տարբերություն իրենց ծնողների, գրեթե ամբողջությամբ ձերբազատվել են խորհրդային մտածելակերպից և Մոսկվան որպես աշխարհի կենտրոն չեն ընկալում»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում