Հասարակություն 

Ռոզի Արմեն

analitik.am

Ռոզի Արմենը (իսկական անունը՝ Ռոզի Հովհաննիսյան)  ծնվել է Ֆրանսիայում՝  մայիսի 1-ին:

 Նրա ծնողները՝ Նախիջևանում  ծնված Խուրշուդ Հովհաննիսյանը և Անկարայի  արվարձաններից մեկում ծնված Նվարդ Ալոզյանը, Մեծ եղեռնից հետո 1920-ական թվականներին գաղթում են Փարիզ ու հետո հանդիպելով` ընտանիք կազմում։  Ռոզիի ծնողները ցանկանում էին, որ իրենց դուստրը բժշկի մասնագիտությունն ընտրեր, սակայն 4-ամյա Ռոզին սկսեց երգել ու սերը դեպի երաժշտությունն ու կատարողական արվեստը՝ հաղթանակեց, և Ռոզի Հովհաննիսյանը (այնուհետեւ Պետրոսյան) վերջնականապես ընտրեց երգի ուղին, կնքելով իրեն Ռոզի Արմեն:

Ամբողջ աշխարհում նա ճանաչված է իբրև  ֆրանսիահայ երգչուհի։ Երգում է հայերեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն և գերմաներեն:

Ռոզի Արմենը  պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից «Կոմիտաս» մեդալով:

Նույն շարքից