Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիմել են Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ կոչ անելով հավատարիմ մնալ 2015 թվականին ստորագրված միջուկային պայմանագրին՝ չնայած դրանից ԱՄՆ-ի դուրս գալուն:
Երեք երկրների ղեկավարները նաև կոչ են արել Թեհրանին զսպվածություն ցուցաբերել՝ որպես պատասխան ԱՄՆ-ի որոշմանը:
Եվրոպական երկրների առաջնորդները կարծում են, որ Իրանը պետք է շարունակի կատարել պայմանագրով իր պարտականությունները՝ հավելելով, որ իրենց կառավարությունները հավատարիմ են պայմանագրին: