Հասարակություն 

«Ապրում ենք իսկական դժոխքում». գյումրեցի անօթևան կին

analitik.am

Անահիտ Սահրադյանն իր երկրորդ կարգի հաշմանդամ աղջկա եւ 3 տարեկան թոռնիկի հետ ապրում է մի փոքրիկ, խարխուլ ու խոնավ տնակում: Նրանց տնակը երկրաշարժից անմիջապես հետո տեղադրվել է Գյումրի գետակի հարեւանությամբ գտնվող մի ճահճոտ տեղանքում:Այդ պատճառով տնակի հատակն ամբողջովին փտել է, եւ այդտեղից առնետներ են անարգել ելք ու մուտք անում: Նրանց ընտանիքը երկրաշարժին թեեւ կորցրել է երկսենյականոց բնակարան, սակայն մինչեւ օրս փոխհատուցում չի ստացել:

Նրանց բնակարան պետք է հատկացնեին այն 420 բնակարաններից, որոնք ՀՀ բարձրագույն իշխանությունները անօթեւան գյումրեցիներին խոստացել էին շահագործման հանձնել ընթացիկ տարում, սակայն ոչ միայն խոստացված բնակարանները չկառուցվեցին, այլեւ անգամ բնակարանաշինության մեկնարկը չտրվեց: Անահիտն իր թոռնիկի հետ շատերի նման պարբերաբար այցելում է շինհրապարակ՝ իր աչքերով տեսնելու, թե վերջապես երբ են կառուցվելու իրենց բնակարանները, սակայն մշտապես տխուր ու հիասթափված է վերադառնում:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները վառելափայտ, տաք կոշիկներ ու աղջնակին խաղալիքներ տրամադրելու, ինչպես նաեւ նրանց ապրելակերպի մասին տեսանյութ պատրաստելու նպատակով այցելեցին Սահրադյանների ընտանիքին: 

Սկզնաղբյուրը` shirakcentre.org

Նույն շարքից