Հասարակություն Ֆեյսբուք 

Մենք այլևս սխալվելու և հապաղելու իրավունք և ժամանակ չունենք. Մանե Թանդիլյան

Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի և խաղաղության, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առիթով:

Մենք ունենք բացառիկ առաքելություն սերունդներին թողնել մեր նախորդ սերունդների և մեր երազած հայրենիքը, որի ամրությունն ու ուժը պետք է լինի մեր ամենօրյա աշխատանքն ու նվիրումը:

Բարոյապես ուժեղ և զարգացող հասարակարգ ու նոր համակարգ կառուցելու համար պետք է հիմնվենք երեք սկզբունքների վրա՝

1. Մասնավոր սեփականության և դրա անձեռնմխելիության սկզբունք:
2.Օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը:
3. Պաշտպանված ազատ մրցակցություն սկզբունքը:

Մենք այլևս սխալվելու և հապաղելու իրավունք և ժամանակ չունենք՝ հանուն Հայաստանի Հանրապետության…

Նույն շարքից