«Հանրապետականը մնում է իր դիրքորոշմանը: Մենք պետք է անենք ամեն ինչ հանուն մեր երկրի կայունության և ժողովրդի բարօրության»,-այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը՝ խոսելով վարչապետի ընտրության մասին և հավելելով, որ իրենց բոլոր քայլերը բխում են հենց վերոնշյալից:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու վարչապետ ընտրվելուց հետո Բաբլոյանը չշնորհավորեց Փաշինյանին, ԱԺ նախագահն ասաց՝ ուղղակի չթողեցին, ծափ տվեցին:
Ապա ԱԺ խոսնակը նշեց, որ շնորհավորում է նորընտիր վարչապետին: