Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Հիմա պետք է կառուցվի այն նոր Հայաստանը, որի համար փողոցի էին դուրս եկել այդքան մեծ թվով մարդիկ. ԱՄՆ դեսպան

analitik.am

«Նախ թույլ տվեք այսօր շնորհավորել բոլոր հայերին հաղթանակի օրվա առիթով: Սա այն օրն է, երբ մենք տոնում ենք աշխարհի միավորումը ֆաշիզմի դեմ պայքարում: Ամերիկյան ժողովուրդը երբեք չի մոռանա այն զոհողությունները, որոնց գնացել են այն ժամանակ ԽՍՀՄ անդամ երկրները, այդ թվում նաև Հայաստանը»,-այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Ինչ վերաբերում է հայաստանյան վերջին զարգացումներին, ԱՄՆ դեսպանն ասաց, որ իրենք էլ բոլորի նման ոգեշնչված են վերջին  զարգացումների և խաղաղ հանգուցալուծման համար. «Մենք շնորհավորում ենք պարոն Փաշինյանին ԱԺ-ի կողմից, ՀՀ Սահմանադրությանը համաձայն վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մենք պատրաստ ենք աշխատել նրա կառավարության հետ և շարունակել մեր գործընկերությունը ՀՀ-ի հետ: Կարծում եմ, որ հիմա այն ժամանակն է, երբ պետք է կառուցվեն կամուրջներ, թուլացվի լարվածությունը և կառուցվի այն նոր Հայաստանը, որի համար փողոցի էին դուրս եկել այդքան մեծ թվով մարդիկ: Առաջիկա օրերի, ամիսների ընթացքում մենք կաշխատենք նոր կառավարության հետ, կտեսնենք, թե ինչով կարող ենք օգտակար լինել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին, ժողովրդավարության ամրապնդման գործին և ավելի ազատ տնտեսության ձևավորմանը: Շնորհավորանքներս Հայաստանի ժողովրդին, շնորհակալ եմ»:

 

Նույն շարքից